-
05.06.2020|
01:05
Ժամանակակից սուսերամարտում վնասվածքները խիստ հազվադեպ են՝ նախկինի համեմատ մարզահագուստը, սաղավարտը չորս անգամ ավելի ուժգնության հարվածի են դիմանում, սուսերների կոտրվելը գործնականում դարձել է բացառելի։ Սակայն այս փոփոխությունները մարզաձևում պիտի հաստատվեին ճակատագրական մի դեպքից հետո, որն արժեցավ մարզիկի կյանք։
-
01.06.2020|
14:18
Մայիսքսանության տոնը մեզ զրկեց բունդեսլիգայի 28-րդ տուրին առանձին անդրադառնալու հնարավորությունից, սակայն, հոգ չէ, այն կանենք 29-րդի հետ մեկտեղած՝ փորձելով օգտվել դրա բերած առավելություններից։
-
29.05.2020|
16:54
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ակումբից՝ Թվիթերում գրել է իտալացի լրագրող Պիետրո Բալցանոն: Նա պնդում է, որ խոսակցությունները դեռևս շշուկների մակարդակի են և ոչինչ պաշտոնական չէ, սակայն մրցաշրջանի ավարտին պորտուգալացին կհեռանա:
-
26.05.2020|
01:17
Բունդեսլիգայի վերսկսված խաղարկության երկրորդ տուրն էլ ֆուտբոլասերին մրցաշարային աղյուսակում եղած հետաքրքիր տեղաշարժերի ծիրում պահեց։
-
26.05.2020|
01:16
Ֆուտբոլային առաջնությունները կամաց-կամաց սկսում են ուշքի գալ կորոնավիրուսի բերած անհարմարություններից։ Իսպանիան, որ աշխարհամասում դարձել էր համավարակի էպիկենտրոններից մեկը, ամենայն հավանականությամբ, առաջնության վերադարձի մեկնարկը կտա հունիսի 12-ին, թեպետ, հնարավոր ամեն տեսակի բաներից խուսափելու համար, մեկնարկային վիճակում է «պահվում» նաև հունիսի 19-ը։
-
26.05.2020|
01:11
Կորոնավիրուսը՝ կորոնավիրուս, սակայն հեռագնա հաշվարկով թիմերը չեն կարող իրենց հետագա ճակատագրի մտահոգութունը չունենալ։ Տեսնենք, թե մոտակա տրանսֆերային պատուհանը ինչ փոփոխություններ կարող է բերել համաշխարհային ֆուտբոլի գրանդներից մեկի՝ «Բարսելոնի» կյանքում, որոնք այդ նույն համավարակի կնիքն են կրում ու շատ բաներով դրա հետևանքն են։
-
25.05.2020|
14:48
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին՝ հայտարարել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնությունը կշարունակվի «Բետիս»-«Սևիլիա» խաղով:
-
23.05.2020|
23:24
Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի կայքի փոխանցմամբ ՝ առաջնությունը կվերսկսվի հունիսի 3-ին: Այդ օրը կկայանան 25-րդ տուրի հանդիպումները՝ «Պորտիմոնենսե»- «Ժիլ Վիսենտե» և «Ֆամալիկան»-«Պորտու»: Այս պահին «Պորտուն» 60 միավորով գլխավորում է առաջնությունը:
-
22.05.2020|
01:07
COVID-19 համավարակի պատճառով ֆուտբոլի Եվրոպայի հետաձգված առաջնությունը, որ ընթացիկից տեղափոխվեց եկող 2021, նորից հարցերի առաջ է կանգնած։ The Times-ի հաղորդմամբ` Լոնդոնը, որտեղ մի քանի դիմակայություններից զատ պիտի կայանար և մեծ եզրափակիչը, նախատեսվածն իրականացնելու կտրվածքով կազմակերպիչներին մինչև այսօր վստահության երաշխիք չի տվել։ Սակայն ողջ հարցն այն է, որ հարցականի տակ է հայտնվել ևս երկու քաղաքի մասնակցություն։
-
19.05.2020|
01:49
Եվրոպական մեծ ֆուտբոլը վերադառնում է: Առաջին քայլը գերմանացիներն արեցին, ովքեր արձանագրած ցուցանիշներով, դեռ որ ֆուտբոլը թողնենք մի կողմ, այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ լավագույնս պայքար մղողներն են:
Եթե ոչ աշխարհի, գոնե Եվրոպայի մակարդակով: